Ցախակեռաս վրացական
Վրացական ցախակեռաս | |
Վրացական ցախակեռաս | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ակքանածաղկավորներ (Dipsacales) |
Ընտանիք | Այծատերևազգիներ (Caprifoliaceae) |
Ցեղ | Ցախակեռաս (Lonicera) |
Տեսակ | Վրացական ցախակեռաս (L. iberica) |
Միջազգային անվանում | |
Lonicera iberica |
Ցախակեռաս վրացական (լատին․՝ Lonicera iberica), ցախակեռասազգիների ընտանիքի տերևաթափ թուփ է՝ գնադաձև սաղարթով, մինչև 1-2 մ բարձրությամբ, դարչնամոխրագույն կամ մոխրագույն ընձյուղներով։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերևները ձվաձև կլորավուն են, ձվաձև 1,5-4 սմ երկարությամբ և 1-3 սմ լայնությամբ, սրածայր, սրտաձև կամ կլորավուն հիմքով, բաց կանաչավունից մինչև մոխրականաչավուն, թարթիչաեզր, երկու կողմից մազմզուկապատ։ Ծաղիկները զույգերով են, դեղնասպիտակ, ծաղկաթափի ժամանակ դեղին։ Հատապտուղները զույգերով են, վառ կարմիր, 0,6-0,7 սմ տրամագծով։ Չափազանց չորադիմացկուն է. աչքի է ընկնում նաև բարձր ցրտադիմացկունությամբ։ Լուսասեր է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Բազմանում է սերմերով, կտրոններով։ Լավ է աճում քաղաքի պայմաններում, քանի որ ծխադիմացկուն է և գազադիմացկուն[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Կովկասում, Հյուսիսային Իրանում, և Հայկական Քուրդիստանում։ Հայաստանի տարածքում հանդիպում է հյուսիսային և կենտրոնական շրջաններում, Զանգեզուրում, Սևանի ավազանում, չոր, քարքարոտ թեքություններում, ծովի մակարդակից 1400-ից (հյուսիսային շրջաններ) մինչև 2000 մ (հարավային շրջաններ) բարձրությունների վրա։
Հեռանկարային է չոր, քարքարոտ թեքությունների կանաչապատման համար։ Օգտագործվում է նաև անտառապատման նպատակներով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 284։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լ․ Վ․ Հարությունյան- Քո շրջապատի թփերը, 1984- 224 էջ
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցախակեռաս վրացական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցախակեռաս վրացական» հոդվածին։ |
|